Հրապարակվել է Բուքերյան միջազգային մրցանակի հավակնորդների «համառոտ ցանկը»
Սալման Ռուշդին եւ Մարգարետ Էթվուդը մտել են անգլերենով գրականության բնագավառում հեղինակավոր Բուքերյան մրցանակի (Man Booker Prize) հավակնորդների «համառոտ ցանկ», որը սեպտեմբերի 3-ին հրապարակվել է Լոնդոնում: Ընդամենը հեղինակավոր պարգեւի համար այժմ պայքարում է վեց գրող Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Նիգերիայից, Թուրքիայից եւ ԱՄՆ-ից։
Բացի Ռուշդիից՝ Quichotte վեպով, եւ Էթվուդից, որի գործերից պարգեւի է ներկայացվել «Սպասուհու պատմությունը» (The Testaments) գրքի շարունակությունը, մրցանակի են հավակնում Մեծ Բրիտանիայում բնակվող ծնունդով ԱՄՆ-ից Լյուսի Էլմանը՝ Ducks, Newburyport վեպով՝ 1020 էջ ծավալով, բրիտանուհի Բեռնարդին Էվարիստոն (Girl, Woman, Othe), նիգերիացի Չիգոզի Օբիոման (An Orchestra of Minorities) եւ բրիտանա-թուրքական վիպասանուհի Էլիֆ Շաֆաքը(10 Minutes 38 Seconds in This Strange World):
«Համառոտ ցանկում» հայտնված հեղինակներից յուրաքանչյուրը կստանա 2,5 հազար ֆունտ ստեռլինգ եւ իր գրքի հատուկ հրատարակությունը: 2019 թվականի Man Booker Prize-ի հաղթողը կհայտարարվի հոկտեմբերի 14-ին Լոնդոնի քաղաքապետարանում կայանալիք աարարողությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: