Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին մասնակցել է Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:
Իտալական «Ռոմա»-ն պատրաստ է ընդունել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու 2018թ. ծնված երեխայի սպանության դեպքի հանգամանքները:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն սեպտեմբերի 2-ին կհայտարարի իր հրաժարականի մասին. առաջիկա ժամերին դրան սպասում է «Փիրվելի» հեռուստաընկերությունը, ինչի մասին հայտնել է «Նովոստի Գրուզիի» հրատարակությունը։
Լիբանանի նախագահ Միշել Նայիմ Աունի կողմից Twitter-ի էջում արված գրառումը դժգոհություն է առաջացրել Թուրքիայի իշխանական շրջանակներում։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ մոտ մեկ շաբաթից պատրաստ կլինի Հայոց պատրիարքի ընտրության կազմակերպման վերաբերյալ կառավարության գրավոր կարգադրությունը։
Սեպտեմբերի 2-ը համահայկական տոն է, միասնության խորհրդանիշ, որ ամեն տարի համախմբում է աշխարհասփյուռ հայությանը՝ իր հաղթանակի և հպարտության, միաժամանակ՝ իր ամենօրյա խորհրդածումների առարկան դարձած Արցախի շուրջ, որի հզորացման համար առ այսօր չի խնայվել ոչինչ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Երևան այցելած իրանական առաջատար լրատվամիջոցների՝ մասնավորապես Իրանի պետական հեռուստառադիոընկերության (IRIB), «Press TV» հեռուստաալիքի, Իրանի պետական «IRNA» լրատվական գործակալության, «Etemad» և «Donya-e Eghtesad» օրաթերթերի լրագրողներին:
Սրտանց շնորհավորում եմ Արցախի անկախության օրվա կապակցությամբ։ Անկախություն, որը ձեռք է բերվել և ամրապնդվել յուրաքանչյուր արցախցու և աշխարհասփյուռ հայության ջանքերով։
Դարիգա Նազարբաեւան ընտրվել է Ղազախստանի Սենատի նախագահ: Ավելի վաղ երկրի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը նրա թեկնածությունն առաջադրել էր այդ պաշտոնի համար։
«Մայիսին ստացել ենք ծանուցում, որ պետք է դարձվի հանրակրթական դպրոց, սակայն երկու օր առաջ տեղեկացել ենք, որ պիտի լուծարվի դպրոցը»,- լրագրողների հետ զրույցում ասաց մանկավարժներից մեկը:
Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցության պատգամավորները, ովքեր կպաշտպանեն ցանկացած օրինագիծ առանց Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի Եվրամիությունից երկրի դուրս գալու դեմ, կզրկվեն Համայնքների պալատում տվյալ քաղաքական ուժը ներկայացնելու իրավունքից եւ չեն կարողանա նրա անունից մասնակցել հաջորդ խորհրդարանական ընտրություններին:
Եվրո-2020-ի որակավորման փուլի Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերը սպառվել են: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
«Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Արցախի անկախության օրվա կապակցությամբ։ Արցախահայության պայքարը հանուն ազատության, հանուն սեփական տանը արժանապատվորեն ապրելու իրավունքի մեր պատմության փառավոր էջերից է։ Այն ունի համահայկական ընդգրկում և համահայկական նշանակություն։
Հոնկոնգում դպրոցների, քոլեջների ու բուհերի հարյուրավոր սովորողներ սեպտեմբերի 2-ին բոյկոտել են պարապմունքները եւ ընդդիմադիր ուժերի կոչով միացել բողոքի ակցիաներին:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 20:26-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում ավտոմեքենան բախվել է պատին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հանդիպումը, ով Արցախ է ժամանել ԱՀ անկախության 28-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Սխալից հետ կանգնելը միգուցե ավելի ցավոտ է, բայց կարևորը ճիշտ պահն ընտրելն ու դժվարին որոշում կայացնելով՝ այն ուղղելն է։
Ամերիկացի դերասան Քեւին Հարթը սեպտեմբերի 1-ին ավտովթարի է ենթարկվել Կալիֆոռնիայում եւ մեջքի ուժեղ վիասածք ստացել:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ:
Մեծ Բրիտանիան դիտարկում է Պարսից ծոցում իր անօդաչուների տեղակայման հնարավորությունը բրիտանական դրոշի ներքո նավարկող լցանավի կալանման շուրջ ստեղծված իրադրության ֆոնին:
Այսօր Արցախի անկախության հռչակման 28-րդ տարեդարձն է: Այս երեք տասնամյակը համայն հայության մաքառումի, տոկունության, հերոսության ու հաղթանակի պատմություն է, որ կերտեց մեր ժողովուրդը:
Իմ գործունեության կարևոր ուղղությունն եմ համարում միջազգային հարթակներում Արցախի ժողովրդավարական ճանաչելիությանը նպաստելը՝ աշխատանք տանելով միայն մարդու իրավունքների տեսանկյունից և բացառելով քաղաքական որևէ գործոն:
Բռնկումների գրեթե 31 հազար օջախ է անցած ամսին գրանցվել Ամազոնիայի բրազիլական մասում: Դա վերջին ինը տարվա ամենաբարձր ցուցանիշն է եւ գրեթե եռակի ավելի է, քան մեկ տարի առաջ:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ:
ԱՄՆ-ի Հարավային Կարոլինայի նահանգապետ Հենրի Մաքմասթերը սեպտեմբերի 1-ին կարգարդրություն է արել ափամերձ շրջանների բնակիչների պարտադիր տահանման մասին՝ «Դորիան» փոթորկի մոտենալու պատճառով: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը:
Հոնկոնգում մետրոյի 40-ից ավելի կայարաններ անցած հանգստյան օրերին վանդալիզմի գրոհների են ենթարկվել բողոքի ակցիաների արմատական մասնակիցների կողմից: Սեպտեմբերի 2-ին այս մասին հայտնել է MRT կորպորացիան՝ երկաթուղային տրանսպորտի գործարկուն:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 20:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի «Խոր Վիրապ» վանքի և Փոքր Վեդի գյուղի խաչմերուկում ավտոմեքենաները բախվել են, վրաերթի ենթարկելով քաղաքացու. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 2-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`