«Անշրջելի ու հաղթական պատմություն». Արմեն Գևորգյան
Արցախի Հանրապետության հարգարժան նախագահ՝ Բակո Սահակյան
Քույրեր և եղբայրներ
Սրտանց շնորհավորում եմ Արցախի անկախության օրվա կապակցությամբ։ Անկախություն, որը ձեռք է բերվել և ամրապնդվել յուրաքանչյուր արցախցու և աշխարհասփյուռ հայության ջանքերով։
Երկու տասնամյակից ավել է՝ Արցախում ծնվում են երեխաներ, ովքեր կյանքի առաջին իսկ ակնթարթից տեսնում են ազատ ու անկախ հայրենիք, ուժեղացող ու զարգացող պետություն։ Սա մեծ գնով կերտված պատմություն է՝ անշրջելի ու հաղթական։
Խաղաղության ամրապնդումը, տնտեսության զարգացումը, քաղաքացիների բարեկեցության բարձրացումը, համերաշխ հասարակության և անընդհատ զարգացող ժամանակակից պետություն ամրապնդելու խնդիրներ են այսօր կանգնած Արցախի առաջ։
Դրանք միանգամայն լուծելի և Արցախին մեծ հաջողոթյուններ երաշխավորող խնդիրրներ են։ Կամք, գրագետ աշխատանք և մեծ հավատ սեփական ուժերի հանդեպ։ Սա է պահանջվելու մեզնից բոլորից, և սա է հենց եղել անկախության ակունքներում։
Կրկին շնորհավորում եմ բոլոր արցախցիներին և հայտնում իմ պատրաստակամությունը՝ ցանկացած պահի իմ փորձն ու գիտելիքները ներդնել Արցախի զարգացման և հզորացման գործին։
Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ