Պատահար Կոմիտասի պողոտայում
Սեպտեմբերի 1-ին, ժամը 20:26-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում ավտոմեքենան բախվել է պատին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայում «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Անժելա Տ., ծնված 1993 թ.) բախվել է թիվ 19 շենքի պատին. ուղևորը (Մարիամ Ս., ծնված 1994 թ.) ավտոմեքենայից դուրս է ընկել:
Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենան: