Բաժիններ՝

Մխիթարյանը մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն

Իտալական «Ռոմա»-ն պատրաստ է ընդունել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին:

Calciomercato-ն հայտնում է, որ Լոնդոնի «Արսենալ»-ի և Հռոմի ակումբի միջև բանակցություններն ավարտվել են:

«Գիշերվա ընթացքում Հռոմի «Ռոմա» և Լոնդոնի «Արսենալ» ակումբները կարողացել են համաձայնեցնել գործարքը: Մխիթարյանը Հռոմ ժամանելուց հետո, մինչև պայմանագրի ստորագրումը,  բուժզննում կանցնի: Ֆուտբոլիստը Հռոմում մեկ մրցաշրջանի համար կստանա ավելի քան 3.5 մլն եվրո»,- նշում է կայքը:

Մխիթարյանը 2018 թվականի հունվարից է հանդես գալիս լոնդոնյան «Արսենալ» թիմում, ուր տեղափոխվել էր «Մանչեսթեր Յունայթեդից»: «Արսենալի» կազմում ընդհանուր առմամբ 59 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն ԱՊԼ-ում «Արսենալի» 4 խաղից մասնակցել է 3-ին և միայն մեկում է դաշտ դուրս եկել մեկնարկային րոպեներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս