Բաժիններ՝

Ոստիկանները Վանաձորում զինված երիտասարդի են հայտնաբերել

Օգոստոսի 25-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներ իրացնելիս, զենք զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, Վանաձորի Թումանյան փողոցից բերման են ենթարկել Վանաձորի 24-ամյա մի բնակչի, որի խուզարկությամբ տաբատի գոտկատեղից հայտնաբերվել և վերցվել է 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ լիցքավորված փամփշտատուփով:

Բերման ենթարկվածը հայտնել է, որ հայտնաբերվածը գազային ատրճանակ է և պատկանում է իրեն:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս