Թրամփը՝ «դարի գործարքի» մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մերձավորարեւելյան հիմնադխնդրի կարգավորման ամերիկյան պլանի քաղաքական բաղադրիչը կարող է ներկայացվել մինչեւ Իսրայելում կայանալիք խորհրդարանական ընտրությունները, որոնք նախատեսված են սեպտեմբերին: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը: Նրա կարծիքով՝ Իսրայելը կցանկանար հաշտության պայմանագիր կնքել:

Հունիսին Բահրեյնում կայացել է երկօրյա հանդիպում, որտեղ տեղի Է ունեցել մերձավորարեւելյան հակամարտության կարգավորման՝ ԱՄՆ-ի կողմից մշակված նախաձեռնության տնտեսական ասպեկտների քննարկում, նախաձեռնություն, որը զանգվածային լրատվամիջոցներն անվանել են «դարի գործարք»:

Իսրայելում խորհրդարանական ընտրությունները՝ տարվա ընթացքում արդեն երկրորդը, նշանակվել են սեպտեմբերի 17-ին այն բանից հետո, երբ Նաթանյահուին չհաջողվեց կազմել կառավարող կոալիցիա եւ կաբինետ, որը հենվեր դրա վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս