Բաժիններ՝

«Այսօր ցանկացած խաղացող արժե 100 միլիոն, նույնիսկ առանց որևէ բան ցույց տալու». Ռոնալդու

Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսել է իր կարծիքը տրանսֆերային շուկայում առկա իրավիճակի վերաբերյալ:

«Դժվար է ասել, թե որքան արժե այժմ իմ տեղափոխությունը: Ֆուտբոլային արդյունաբերությունն այսօր այլ է՝ ամեն ինչ հիմնված է պոտենցիալի վրա:

Ժոաո Ֆելիքսը ևս մեկ օրինակ է: Այսօր ցանկացած խաղացող արժե 100 միլիոն, նույնիսկ առանց որևէ բան ցույց տալու:

Ֆուտբոլում ավելի շատ փող կա… Պաշտպանը և դարպասապահը կարող են յուրաքանչյուրը արժենալ 70-80 միլիոն:

Ես համաձայն չեմ սրա հետ, բայց մենք ապրում ենք նման աշխարհում, սա շուկա է, և դա պետք է հարգել»,- ասել է Ռոնալդուն TVI-ին տված հարցազրույցում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս