Բեքհեմին սպառնում է 50 միլիոն դոլարի տուգանք
Անգլիայի ազգային հավաքականի նախկին խաղացող Դեյվիդ Բեքհեմը դժվարությունների է բախվել իր նոր ակումբի՝ «Ինտեր Մայամիի» համար մարզադաշտի կառուցման ընթացքում: Բեքսի ակումբին սպառնում է 50 միլիոն դոլարի չափով տուգանք՝ թունավոր հողում մարզադաշտ կառուցելու համար:
Նախկինում այդ վայրում էր գտնվում աղբի այրման գործարան, որտեղ աղբ էր բերվում ամբողջ քաղաքից: Այժմ այդտեղ գոլֆի խաղադաշտ է: Հետազոտումը ցույց է տվել, որ հողի 15 սանտիմետրանոց շերտի տակ դեռևս կան վերամշակված թափոնների մնացորդներ՝ սալիկներ, մետաղներ և ապակիներ, գրում է The Sun-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը