Բաժիններ՝

Տիբեթյան անհատական թեստ

Պատասխանեք ընդամենը երեք հարցի։ Պատասխանեք անկեղծորեն ու մի նայեք պատասխաններն այդ ընթացքում։ Մարդկային ուղեղն օդապարիկի նման է. լավ է աշխատում բացված վիճակում։

Եվ այսպես, թուղթ ու մատիտ վերցրեք, որ գրի առնեք ձեր պատասխանները։ Դա անհրաժեշտ է այն բանի համար, որ թեստի ավարտին համեմատեք արդյունքները։ Դուք կիմանաք, թե իրականում ինչպիսի մարդ եք։ Հաջորդաբար պատասխանեք յուրաքանչյուր հարցի։

Լավագույն պատասխաններն առաջինը միտքը եկածներն են։ Եվ հիշեք, ձեզնից բացի դրանք ոչ ոք չի տեսելու։

Հարցեր

Կարդացեք նաև

1. Հետևյալ 5 կենդանիներին դասավորեք ձեզ դուր եկած հերթականությամբ՝ կով, վագր, ոչխար, ձի, խոզուկ։

2. Մեկական բառով նկարագրեք հետևյալ շարքի յուրաքանչյուր բառ՝

Շուն-

Կատու-

Առնետ-

Սուրճ-

Ծով-

3. Մտածեք 5 մարդկանց մասին, ովքեր ձեզ հաստատ լավ են ճանաչում, և ովքեր կյանքում կարևոր են ձեզ համար։ Փորձեք յուրաքանչյուր մարդու ասոցիացնել ինչ-որ գույնի հետ։

Ձեր պատասխանը երկու անգամ մի կրկնեք։ Յուրաքանչյուր գույնի համար միայն մեկ մարդու անվանեք՝

Դեղին-

Նարնջագույն-

Կարմիր-

Սպիտակ-

Կանաչ-

Պատասխանները՝

1. Այս կետում որոշվում են ձեր կենսական առաջնահերթությունները՝

. Կովը խորհրդանշում է կարիերան։

. Վագրը խորհրդանշում է սեփական արժանապատվության զգացումը։

. Ոչխարը խորհրդանշում է սերը։

. Ձին խորհրդանշում է ընտանիքը։

. Խոզուկը խորհրդանշում է փողը։

2. Շան՝ ձեր նկարագրությունը ենթադրում է սեփական անձը։

. Կատվի՝ ձեր նկարագրությունը ենթադրում է ձեր զուգընկերոջ անձը։

. Առնետի՝ ձեր նկարագրությունը ենթադրում է ձեր թշնամիներին։

. Սուրճի՝ ձեր նկարագրությունը ենթադրում է ձեր վերաբերմունքը սեքսի հանդեպ։

. Ծովի՝ ձեր նկարագրությունը ենթադրում է ձեր սեփական կյանքը։

3. Դեղինն այն մարդն է, ում դուք երբեք չեք մոռանա։

. Նարնջագույնն այն մարդն է, ում դուք իսկական ընկեր եք համարում։

. Կարմիրն այն մարդն է, ում դուք իսկապես սիրում եք։

. Սպիտակը ձեր հայացքները կիսող, ձեր հոգուն իսկապես սրտամոտ մարդն է։

. Կանաչն այն մարդն է, ում դուք կհիշեք մինչև ձեր կյանքի վերջ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս