Բաժիններ՝

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Օգոստոսի 20-ին, ժամը 12։45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող էլեկտրատեխնիկայի խանութի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 250/1 հասցեի մոտակայքում այրվում է «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:07-ին, մարվել` 13:18-ին: Այրվել են ավտոմեքենայի ցուցիչների վահանակը, ներսի երեսպատումը` մասամբ և դիմացի 2 նստատեղը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս