
Մահացել է «դանիական IKEA»-ի հիմնադիր միլիարդատեր Լարս Լարսենը

Դանիայում 71 տարեկան հասակում մահացել է միլիարդատեր Լարս Լարսենը՝ տան համար խանութների Jysk ցանցի հիմնադիրը: Նա մահացել է Սիլկեբորգի իր տանը՝ ընտանիքի շրջապատում, Forbes-ին հավաստել են ընկերության մամուլի ծառայությունում: Մահվանից երկու ամիս առաջ Լարսենը հեռացել է իր ընկերությունում ղեկավարի պաշտոնից, քանի որ նրա մոտ լյարդի քաղցկեղ էին ախտորոշել:
1979 թվականին Լարսենը բացել էառաջին խանութը, արագորեն ստեղծել ցանց, եւ այժմ Jysk-ն ավելի քան 2700 խանութ ունի 52 երկրում, որոնցում ընդհանուր առմամբ աշխատում է 23 հազար մարդ:
Գերմանիայում եւ Ավստրիայում ցանցի խանութներն աշխատում են DՊnisches Bettenlager բրենդի ներքո: Բացի Jysk մանրավաճառ ցանցից, գործարարին Lars Larsen Group-ի միջոցով պատկանում էին կահույքի այլ ձեռնարկություններ, սուշի-բարեր եւ հյուրանոցներ: Forbes-ի գնահատմամբ՝ նրա կարողությունը հասել է 4,4 միլիարդ դոլարի, հաղորդել է «Ինտերֆաքսը»: