«Շարժվիր, մենք 17 տարեկան չենք…». Մայլի Սայրուսը երգ է թողարկել Լիամ Հեմսվորթից ծանր բաժանության մասին
Երգչուհի Մայլի Սայրուսը YouTube-ում թողարկել է Slide Away նոր թրեքը, որտեղ երգում է դերասան Լիամ Հեմսվորթից ծանր բաժանության մասին: Երկրպագուները վստահ են, որ երգի խոսքերը նվիրված են Սայրուսի եւ Հեմսվորթի ամուսնալուծությանը:
Slide Away-ում նա երգում է այն մասին, որ «կարոտելու է այն ժամանակներին», երբ իրենք միասին Էին, բայց եկել է «ամեն բան թողնելու» ժամանակը:
«Շարժվիր, մենք 17 տարեկան չենք: Ես ուրիշ եմ դարձել: Դու էլ ասացիր, որ ամեն ինչ փոխվել է: Դու ճիշտ ես, մենք մեծացել ենք»,- երգում է Մայլի Սայրուսը:
Զույգը ծանոթացել էր «Վերջին երգը» ֆիլմի նկարահանումների ժամանակ, 2009 թվականին, երբ Սայրուսը 16 տարեկան էր, իսկ Հեմսվորթը՝ 19, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: