Հունաստանում ռեստորանների և հյուրանոցների թափոնները վերամշակում են կենդանիների կերի
Հունաստանի Կրետե կղզում շուտով շահագործման կհանձնվի արեւամարտկոցներով աշխատող գործարանը, որտեղ տեղի ռեստորանների եւ հյուրանոցների սննդային թափոնները կվերամշակեն կենդանիների կերերի: Այդ մասին հաղորդել է «ԵվրոՊուլս»-ը:
Նախագիծն արդեն անցել է փորձնական փուլը. երեք ամսից փոքր-ինչ ավելի երեք հյուրանոցների սննդային թափոնները վերամշակվել են կերերի:
Այդ ընթացքում նախագծի նախաձեռնողները բարելավել են օրգանական աղբի չորացման տեխնոլոգիան. սկզբում դրա համար պահանջվում էր 10 օր, այժմ ՝գրեթե կիսով չափ պակաս: Օրական պլանավորվում է վերամշակել 1,5 տոննա սննդային թափոններ:
Նախագծի հետ համագործակցող ռեստորաններից եւ հյուրանոցներից թափոնները վերցնում է հատուկ սառնախցիկ-բեռնատարը: Սառեցումը մթերքների վարակազերծման առաջին աստճանն է: Գործարանում թափոնները տեսակավորում են եւ մանրացնում, իսկ այնուհետեւ հատուկ ձեւով չորացնում՝ դրանց գործածումն անվտանգ դարձնելով կենդանիների համար, հաղորդել ՌԻԱ Նովոստին: