Վրաստանն ընտրել է ֆիլմը, որով պայքարելու է «Օսկար» մրցանակի համար
Վրացի ռեժիսոր Դիթո Ցինցաձեի «Շինդիսի» ֆիլմը ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի համար կներկայացվի «Օտար լեզվով լավագույն ֆիլմը» անվանակարգում: Այդ մասին ասված է Ազգային կինոկենտրոնի հաղորդագրության մեջ: Ընտրությունն ավանդաբար կատարվել է գաղտնի քվեարկությամբ:
«Շինդիսի» կինոնկարը ստացել է ընտրական հանձնաժողովի 12 անդամներից 10-ի ձայնը, որի կազմում էին հայտնի ռեժիսորներ, դերասաններ, կինոքննադատներ եւ արվեստի այլ գործիչներ: Բացի «Շինդիսի»-ից, «Օսկար»-ին հավակնում էին եւս չորս կինոնկարներ՝ «Շքերթը» (ռեժիսոր Նինո Ժվանիա), «Մինչեւ հայրիկի կվերադառնալը» (Մարի Գուլբիանի), «Հարեւանները» (Գիգիշա Աբաշիձե), ինչպես նաեւ «Ներշնչիր-արտաշնչիր» ֆիլմը (Դիթո Ցինցաձե):
«Շինդիսի» ֆիլմը ներկայացնում է մի գյուղի պատմություն, որը վերապրել է 2008 թվականի օգոստոսյան պատերազմը: Ֆիլմի հիմքում իրական իրադարձություններ են, որոնք պատմում են գյուղացիների անձնազոհության եւ հանուն կյանքի զինվորների պայքարի մասին: «Օսկար» կինոակադեմիայի վարչակազմն արդեն ընտրել էվով 92-րդ արարողության անցկացման ամսաթիվը՝ 2020 թվականի փետրվարի 9-ը, հաղորդել է Sputnik-ը: