Բաժիններ՝

«Բայիին վիրահատել են: Հուսով եմ՝ նա կկարողանա վերադառնալ Սուրբ ծնունդին». Սուլշեր

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է թիմի պաշտպան Էրիկ Բայիի ծնկի վնասվածքը:

Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել International Champions Cup-ի շրջանակներում «Տոտենհեմի» հետ կայացած խաղի ժամանակ (2:1): Նա լքել է դաշտը պատգարակով:

«Բայիին վիրահատել են: Նա բաց կթողնի 4-5 ամիս: Հուսով եմ, որ նա կկարողանա վերադառնալ Սուրբ ծնունդին»,- Սուլշերին է մեջբերում մանկունյանցիների պաշտոնական կայքը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս