Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վարչության աշխատակիցները հուլիսի 30-ին՝ ժամը 01:07-ին, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կանգնեցրել են «Ֆորդ» տեսակի ավտոմեքենա, որը բեռնված է եղել 3.2 խմ փայտանյութով:
Ընտանիքը տղամարդու և կնոջ միությունն է։ Միություն, որը շաղախված է Աստծո օրհնությամբ և սիրով։
Հարցին՝ եթե ընկերությունը աղբահանությունը վատ է կատարում, ինչո՞ւ նրա հետ պայմանագիրը չեն խզում, Դավիթ Խաժակյանը պատասխանեց, որ հարցին պետք է պատասխանի քաղաքապետարանը, և նկատեց, որ քաղաքապետարանի պատասխանը՝ հարցի հետ կապված, պարզապես զավեշտալի է։
Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարար Դիդիե Գիյոմն անհեթեթություն է համարել ԱՄՆ-ի իշխանությունների կողմից ֆրանսիական գինու վրա մաքսատուրքերի հնարավոր սահմանումը հանրապետությունում ընդունված «թվային հարկի» կապակցությամբ։
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը կարծում է, որ ոլորտում բոլոր դեպքերի կոծկումը հանգեցնում է հիվանդությունների էլ ավելի տարածման, իրավիճակի ոչ պատասխանատու կառավարման:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հաքըհայտնել է, որ Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ քաղաքում ընթացող բախումների հետևանքով հազարավոր սիրիացիներ նախորդ շաբաթվա վերջին փախուստի են դիմել դեպի Թուրքիայի սահման:
«Ստամբույլյան կոնվենցիան չի վավերացվելու, բայց ոչ թե այն պատճառով, որ իշխանությունները գիտակցում են դրա անհրաժեշտության բացակայությունը կամ դրա վտանգավորությունը ներհասարակական համերաշխության համար, այլ Սահմանադրական դատարանը այն ճանաչելու է հակասահմանադրական»։
Հայաստանի Երրորդ Հանրապետության ողջ պատմությունն ուղեկցվում է պայքարով հանուն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման:
Որոշումը Թբիլիսիից մամուլի ասուլիսն իրականացնելու միակ ճանապարհն էր «Սանիթեք» ընկերության տնօրինության համար անձամբ ներկայացնելու խնդիրը` ելնելով քաղաքացիների և Երևան քաղաքի հանդեպ ունեցած հարգանքից և վերաբերմունքից, քանի որ նրանց ներկությունը Երևանում այս փուլում ցանկալի չէ` չունենք երաշխիքներ, որ ընկերության բաժնետերերի և ներկայացուցիչների նկատմամբ չեն իրականացվի ոչ իրավաչափ հետապնդումներ
Բարձրագույն դատական խորհուրդ է դիմել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ հայտնելով նկատառումներ իր աշխատասենյակում իրականացված առգրավման, խուզարկության, ինչպես նաեւ աշխատասենյակի դուռը կնքելու եւ աշխատասենյակ մուտք գործելու հնարավորությունը սահմանափակելու իրավաչափության վերաբերյալ:
«Մեր տնօրենն ինձ ասաց, որ Կառավարությունից դիմել են իրեն ու առաջարկել են իրականացնել օգոստոսի 1-ի չվերթը։ Թե կոնկրետ ո՞վ է դիմել, տեղյակ չեմ»։
114 պետությունների ղեկավարներ, ինչպես նաեւ ավելի քան կառավարությունների 80 ղեկավարներ ու արտաքին գործերի նախարարներ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) ամբիոնից ելույթ կունենան սեպտեմբերի 24-ից մինչեւ 30-ն անցկացվելիք բարձր մակարդակի ընդհանուր քաղաքական բանավեճերի ընթացքում։
Այսօր Կառավարության խորհրդակցությունների և ընդունելությունների մեծ սրահում տեղի ունեցավ Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի անդրանիկ նիստը:
«Պատկերացրեք, մի շարք միջազգային ներդրողներ ևս լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրեն այլ երկրներում մամուլի ասուլիսների և Հայաստանին վերաբերող հարցերը քննարկեն այնտեղ։ Կարծում եմ՝ այդ ասուլիսը չպետք է այնտեղ տեղի ունենա, թող Երևանում պատասխանեն լրագրողների և երևանցիների հարցերին»։
Ռուսաստանում մոլեգնող անտառային հրդեհների վրա պետք է ուշադրություն դարձնի ողջ համաշխարհային հանրակցությունը:
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2018-2019թթ. առաջին եռամսյակի դրամական փոխանցումների հոսքերի դինամիկային:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իննա Չուրիկովան, որը վնասվածք է ստացել Մոսկվայի «Ռուսկայա պեսնյա» թատրոնի բեմում, մնում է Ն. Վ. Սկլիֆոսովսկու անվան շտապ օգնության գիտահետազոտական ինստիտուտում:
Հայաստանում դատաիրավական բարեփոխումների նպատակ է ընտրված՝ համակարգը սեփական շահերին ծառայեցնելը: Օր օրի սա ավելի նկատելի է դառնում, ստանալով բացահայտ ամենաթողության դրսևորումներ։ Առաջնորդվելով քաղաքական ցանկություններով, դատաիրավական բարեփոխումների քողի տակ իրականացվում է տոտալ ճնշում դատական համակարգի նկատմամբ:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերի հետ, որի ընթացքում քննարկվել է Սիրիայի հյուսիսում՝ Եփրատի արևելյան շրջաններում, «անվտանգ գոտի» ստեղծելու թեման:
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Լոռու մարզ՝ տեղում ծանոթանալու Թումանյան կայարանում բեռնատար գնացքի շուրջ ստեղծված իրավիճակին:
Այսօր առավոտյան չեղարկվել է «Austrian Airlines» ավիաընկերության կողմից իրականացվող Երևան-Վիեննա թռիչքը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին հաստատեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։
Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում ապրող ազգությամբ թուրք Քուբիլայ Բոզքուրթը քայլարշավ է սկսել Գերմանիայից դեպի Թուրքիա՝ հանուն բոլոր անմեղ դատապարտյալների և հատկապես՝ ազատազրկված լրագրողների։
Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը հայտարարել Է, որ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնը կոշտ դիրք է բռնել ԵՄ-ից առանց համաձայնագրի կնքման Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցում, ինչը «չափազանց» վտանգավոր Է Շոտլանդիայի եւ ամբողջ Բրիտանիայի համար:
ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Բանկոմատում առկա բոլոր միջոցները ապահովագրված էին: Բացի այդ, բոլոր դրամատուփերը հագեցած էին ներկանյութ պարունակող համակարգերով, որոնք աշխատել են բանկոմատի պայթյունի ժամանակ:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 30-ին մասնակցել է Արցախի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի նիստին՝ նվիրված 2019 թվականի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ տարվա աշխատավարձը` շուրջ 23 հազար ԱՄՆ դոլար, նվիրաբերել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մեր Գյումրի» ծրագրին:
ՀՀ գլխավոր դատախազությունը վերջապես որոշեց հանդես գալ դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով պարզաբանումներով ու բացահայտել «հանցանքների» այն շարքը, որ իբր կատարել է դատավորը:
Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող՝ դատավորի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում նախաքննական մարմնի և դատախազության կողմից կայացված դատավարական որոշումների վերաբերյալ շարունակվում են տարատեսակ մեկնաբանություննները, իրականության ակնհայտ խեղաթյուրման և քաղաքականացման անթույլատրելի դրսևորումները, հարկ ենք համարում տեղեկացնել և պարզաբանել հետևյալը:
Աշնանն ընդդիմության դաշտում համախմբման և գործընկերության ձևավորման գործընթացը կավարտվի, և քաղաքական պայքարը կստանա համակարգված ու մասշտաբային բնույթ:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 21-ից 30-ն անցկացված Քիմիայի 51-րդ միջազգային օլիմպիադայում, որին մասնակցել են 80 երկրի շուրջ 300 աշակերտ, Հայաստանի թիմը նվաճել է 1 բրոնզե մեդալ և 2 գովասանագիր։ Բրոնզե մեդալ է նվաճել Երևանի «Հերացի» ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Մովսես Աղեկյանը, իսկ նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հովհաննես Մաթևոսյանը և Վանաձորի թիվ 11 ավագ […]