Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան իր տարածքում կընդունի ԱՄՆ զորքերը

ԱՄՆ զորքերը կտեղակայվեն Սաուդյան Արաբիայում: Սաուդյան Արաբիայի թագավորը հավանություն է տվել ԱՄՆ-ի այդ քայլին: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Պենտագոնից հայտնել են, որ ԱՄՆ զորքերը կտեղակայվեն Սաուդյան Արաբիայում՝ պաշտպանելու Ամերիկայի շահերը՝ սպասվող հնարավոր սպառնալիքներից: Այս քայլը պայմանավորված է Իրանի հետ լարվածության սրացմամբ: Սաուդյան Արաբիան հաստատել է, որ Սալման թագավորն ընդունել է տարածաշրջանային «անվտանգությունն ու կայունությունն ուժեղացնելուն միտված այդ քայլը»:

Սաուդյան Արաբիայի Թագավորությունն ամերիկյան զորքերը չէր «հյուրընկալել» 2003 թվականից, երբ նրանք Իրաքի հետ պատերազմից հետո հեռացել էին այնտեղից:

Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի ներկայությունը սկսվել է դեռ 1991-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս