Բաժիններ՝

«Նեյմարն Ազարից լավն է». Մարսելո

«Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի պաշտպան Մարսելոն համեմատել է ազգային հավաքականի իր թիմակից Նեյմարին և ակումբակից Էդեն Ազարին:

«Նեյմարն անկանխատեսելի խաղացող է: Երբ պաշտպանը նրանից ինչ-որ բան է սպասում, նա արդեն այլ բանի մասին է մտածում, նրա դեմ անհնար է պաշտպանվել: Ես մեծ հաճույք կզգայի, եթե նա հայտնվեր «Ռեալում»: «Ռեալը» պետք է ամեն ինչ անի աշխարհի լավագույն խաղացողների հետ պայմանագրեր ստորագրելու համար: Նրա անցյալը «Բարսելոնայում» խնդիր չէր լինի:

Ազարը թոփ-խաղացող է: Բարձր մակարդակի ֆուտբոլիստ: Ինչպես և Նեյմարը, նա ունի բոլոր որակները, որպեսզի մոլորակի լավագույն հինգ խաղացողների շարքում լինի: Նա տպավորիչ է: Բայց նրանց չի կարելի համեմատել: Ինձ համար Նեյմարն Ազարից լավն է»,- Մարսելոյին է մեջբերում Marca-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031