Բաժիններ՝

Դատարանը վարույթ է ընդունել «Արմոս» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ պատգամավոր Գորգիսյանի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից վարույթ է ընդունվել «Արմոս» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար պատգամավոր Գևորգ Գորգիսյանի: «Արմոս» ՍՊԸ-ն պատգամավորից պահանջում է հերքել գործարար համբավն արատավորող տեղեկությունները, հրապարակայնորեն ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գևորգ Գորգիսյանը նշեց, որ առայժմ այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել չի պատրաստվում:

«Ես ունեմ քաղաքացիների բոլոր դիմումները, որոնք հնչեցրել եմ: Եվ այդ հարցի հասցեատերը եղել է ոչ թե ընկերությունը, այլ կառավարությունը, որ չի կարելի թույլ տալ նման գործելաոճ: Ունեմ ձայնագրություն, որտեղ տնօրենը պնդում է, որ կարող է անել ինչ ուզում է, և որևէ մեկն իրեն չի կարող ստիպել, որովհետև ինքն ունի շատ ուժեղ մեջք»,- ասաց Գորգիսյանը:

Հունիսի 19-ին ԱԺ ամբիոնից Գորգիսյանը, դիմելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, նշել է, թե իրեն են դիմել «Արմոս» ՍՊԸ աշխատակիցները և հայտնել, որ ընկերությունը չի վճարել իրենց աշխատավարձը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031