Բաժիններ՝

Ճապոնիայում հորդառատ անձրևների պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ

Ճապոնիայի հարավ-արևմուտքում Դանաս թայֆունի ազդեցության տակ հորդառատ տեղումների պատճառով երկրի մի շարք հատվածներում հայտարարված է վտանգի ամենաբարձր մակարդակ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը:

Իշխանություննը խորհուրդ են տվել Նագասակի պերֆեկտուրայի Գոտո և Ցուսիմա քաղաքների բնակիչներին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները հարազատների և սեփական կյանքը փրկելու համար: «Տարհանվեք հնարավորինս շուտ»,- նշել են նրանք:

Սա Ճապոնիայում վտանգավորության ամենաբարձր մակարդակն է:

Գոտո քաղաքում տարհանում է հայտարարվել 36 հազար մարդու համար: Չդադարող անձրևները մեծացնում են սողանքների և գետերի հեղեղումների վտանգը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031