Բաժիններ՝

ԱՄՆ բնակիչների կեսը հայտնվել են անոմալ ջերմային գոտում

Միացյալ Նահանգների բնակիչների մոտ կեսը հայտնվել են անոմալ ջերմային գոտում: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նախազգուշացրել է արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությունը՝ FEMA-ն:

«ԱՄՆ կենտրոնական և արևելյան հատվածներում այժմ 147 մլն մարդ գտնվում է տապի գոտում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ԱՄՆ բնակչությունը կազմում է ավելի քան 320 մլն մարդ:

Հուլիսի 20-ին Վաշինգտոնում սպասվում է 38, իսկ Նյու Յորքում՝ 36 աստիճան ջերմություն: Ընդ որում, գիշերները ջերմաստիճանը չի հասցնում նվազել և գալ բալանսի: Իսկ բարձր ջերմաստիճանի հետ մեկտեղ մեծ խոնավությունը վտանգավոր իրավիճակ են ստեղծում բնակիչների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031