![](/banners/BeFunky-design.jpg)
Ֆրենկ Լեմպարդը պաշտոնապես դարձավ «Չելսի»-ի գլխավոր մարզիչ
![](https://168.am/wp-content/uploads/2019/07/980741.jpg)
Լոնդոնի «Չելսի»-ին պաշտոնապես հայտարարել է նոր գլխավոր մարզչի անունը:
«Չելսի»-ի նոր գլխավոր մարզիչը ակումբի նախկին ֆուտբոլիստ Ֆրենկ Լեմպարդն է: 41-ամյա Լեմպարդը «ազնվականների» հետ կնքել է 3 տարվա պայմանագիր: Նրա աշխատավարձը կկազմի տարեկան 4 միլիոն ֆունտ ստեռլինգ:
Ֆրենկ Լեմպարդը Լոնդոնի «Չելսի»-ի կազմում հանդես է եկել 2001 թվականից: Ակումբի կազմում մասնակցել է 429 խաղի և ընդհանուր առմամբ դարձել 147 գոլի հեղինակ: