«Չեմ կարծում, որ «Արսենալը» կլինի թոփ-6-ում, ինչպես և «Մանչեսթեր Յունայթեդը». Ռեդնապ
Նախկինում «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը կիսել է իր կարծիքը Պրեմիեր Լիգայի առաջատար 6-նյակի մասին առաջիկա մրցաշրջանում:
«Կարծում եմ, որ հաջորդ մրցաշրջանում մենք կարող ենք ականատես լինել, որ առնվազն մեկ ակումբ դուրս կգա թոփ-6-ից:
Համոզված չեմ, որ «Արսենալը» կլինի թոփ-6-ում: Ես վստահ չեմ նրանց խաղում: Նրանք չեն գնում նոր ֆուտբոլիստներ:
Չեմ կարծում, որ «Արսենալը» կլինի թոփ-6-ում, ինչպես և «Մանչեսթեր Յունայթեդը»: Ուան-Բիսակին մեծ ապագա ունի, բայց ես կարծում եմ, որ նրանց պետք է 4-5 նոր խաղացող, գուցե նաև՝ 6: Բայց կարծում եմ, որ նրանք հեռու են դրանից: Նրանք պետք է ձեռք բերեն լավ խաղացողների, որպեսզի հնարավորություն տան Սուլշերին հասնել հաջողության: Հաշվի առնելով ներկայիս իրավիճակը՝ նրանք հաստատ չեն լինի թոփ-4-ում:
Նրանք պետք է վերակառուցեն թիմը, նրանք պետք է կատարեն սարսափելի շատ աշխատանք՝ կրկին կոչման համար պայքարելու նպատակով: Ինչ-որ մեկը կարող է նրանց փոխարինել թոփ-6-ում, և դա կլինի լավ փոխարինում, այդպես չէ՞:
Հնարավոր է «Էվերթոնը», որը լավ ավարտեց մրցաշրջանը, կամ՝ «Վեսթ Հեմը», որոնք շատ մոտ էին այս մրցաշրջանում: Նրանք ստորագրել են մի քանի լավ ֆուտբոլիստների և կարող են մեծ առաջընթաց գրանցել:
Անգամ «Վուլվերհեմթոնը»: Նրանք անցացրին հրաշալի մրցաշրջան, նրանք ունեն հրաշալի ֆուտբոլիստներ, նրանք կարող են հայտնվել թոփում»,-ասել է Ռեդնապը:
Սիրարփի Աղաբաբյան