Ջորջ Մարտինը «Չեռնոբիլ» սերիալի համար մի «բեռնատար» պարգևներ է կանխատեսում
«Սառցի եւ հրո երգը» մատենաշարի հեղինակը, մատենաշար, որը դարձել է «Գահերի խաղը» սերիալի հիմքը, իր Twitter-ում բարձր է գնահատել «Չեռնոբիլ» սերիալը։ Ջորջ Մարտինը գրառման մեջ հայտնել է, որ դիտել է HBO ալիքի սերիալը եւ այն համարել է «ահավոր, կլանող եւ սրտահույզ» ներկայացում:
«Եթե այս շոուն մի ամբողջ բեռնատար պարգեւներ չստանա «Էմմիի» մրցանակաբաշխությանը, ապա Հոլիվուդում արդարություն չկա»,- ասել է գրողը: Ջորջ Մարտինն առանձնապես նշել է «տաղանդավոր Ջարեդ Հարիսի ցնցող խաղը», որը կատարում է պրոֆեսոր Լեգասովի դերը: «Էմմի» հեռուստատեսային պարգեւների հանձնման արարողությունը տեղի կունենա հուլիսի 27-ին Լոս Անջելեսում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: