Մոտակա տարիներին կարելի է ցտեսություն ասել Վրաստանով Ռուսաստան տանող այլընտրանքային ճանապարհներին. քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մոտակա տարիներին կարելի է ցտեսություն ասել Վրաստանով Ռուսաստան տանող այլընտրանքային ճանապարհներին և Աբխազիայով անցնող երկաթուղու աշխատանքի հեռանկարներին։

Դա Հայաստանի պահով, իսկ հիմա ավելի մեծ խաղի մասին։ Ինչու էին Հայաստանի վարչապետին տարել նստացրել Ռուսաստանի ու Չինաստանի ղեկավարների կողքին։ Այդ հարցը Հայաստանում չհնչեց։

Պետք է հասկանալի լինի, որ Հայաստանը ներկայանում էր որպես աշխարհագրական կետ՝ այդ երկու երկրների ու աշխարհագրական կետով եռանկյունին գծելու համար։ Հայաստանի ներկայացուցիչն էլ խոսում էր Իրանի ու Վրաստանի միջև կոմունիկացիաների ստեղծման մասին։ Դրանից առաջ էլ Հայաստանի ներկայացուցչին էլ՝ անկախ անձից, Չինաստանում էին պատվով ընդունել։

Երևի հասկանալի պետք է դառնա, թե Վրաստանում հիմա ինչ ու ինչի համար է կատարվում։

Կոմունիացիաների ստեղծումը, կամ դրանց ստեղծմանը խանգարելը աշխարքաղաքական մրցակցության խաղատախտակի դասավորվածությունից է կախված»։

https://www.facebook.com/stepan.danielyan/posts/10218529691450853

Տեսանյութեր

Լրահոս