
ՊՍԺ-ն 65.7 մլն եվրո է առաջարկել դե Խեայի համար

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան կարող է շարունակել կարիերան ՊՍԺ-ում:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, փարիզեցիներն արդեն 67.5 մլն եվրոյի առաջարկ են արել «Կարմիր սատանաներին» 28-ամյա դարպասապահի վերաբերյալ: «Օլդ Թրաֆֆորդում» պատրաստ են ընդունել Ֆրանսիայի չեմպիոնների առաջարկը և ստացված գումարից 22.5 մլն եվրո վճարել ֆուտբոլիստին, որպեսզի նա համաձայնի տեղափոխությանը:
Մանկունյանցիները զգուշանում են, որ հաջորդ ամռանը դարպասապահը կլքի ակումբն ազատ գործակալի կարգավիճակով, այդ պատճառով էլ ցանկանում են նրանից բաժանվել առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը