Արտակ Զեյնալյանի վրա ճնշում է գործադրվել. «Իմ քայլը» նրան մեղադրել է սաբոտաժի մեջ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արդարադատության արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանը, երեկ անդրադառնալով հրաժարականի իր դիմումին, հայտարարել էր, որ նման քայլի է դիմել «տեղեկատվական հոսքերը գնահատելու» արդյունքում:

Մեր տեղեկություններով՝ Զեյնալյանի վրա ճնշում է գործադրվել «Իմ քայլը» խմբակցությունից: Խմբակցության անդամները նրան մեղադրել են սաբոտաժի մեջ՝ մեղադրանքը հիմնավորելով այն հանգամանքով, որ Զեյնալյանի ղեկավարած նախարարությունը, չնայած բազմաթիվ հավաստիացումներին, այդպես էլ չպատրաստեց ու խորհրդարան չներկայացրեց դատավորների վեթինգի եւ անցումային արդարադատության մասին օրենքի նախագծերը կամ գոնե դրանց հայեցակարգերը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս