Նախկիններն աջակցում են Վիտալի Բալասանյանին. որոշ ուժեր ինտրիգներ են հրահրում. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Արցախի ղեկավարությունը փորձում է հնարավորինս հանգիստ, անցնցում իշխանափոխություն իրականացնել, ինչը տրամաբանական ու անհրաժեշտ է՝ հաշվի առնելով պատերազմական իրավիճակում գտնվող պետության հանգամանքը։ Սակայն որոշ ուժեր, այդուհանդերձ, փորձում են այս ամենին սրություն հաղորդել եւ ինտրիգներ հրահրել։
Այս պահին, ըստ արցախյան մեր աղբյուրների, նախագահի թեկնածուների մեջ ֆավորիտն անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն է, եւ արցախցիների համակրանքը հիմնականում նրա կողմն է։
Բավական ուշագրավ են նաեւ Արցախի ընտրություններում հայաստանյան տարբեր ուժերի եւ իշխանության հավակնությունները։ Եթե իշխանության որոշ ներկայացուցիչներ օրուգիշեր «հեղափոխականների» քաղաքականությունը գովերգող Արա Հարությունյանին են նախընտրում, մյուսները լուրջ վերապահումներ ունեն նրա հարցում։
Իսկ Վիտալի Բալասանյանին, մեր աղբյուրի տեղեկացմամբ, Հայաստանից իրենց աջակցությունն են հայտնել եւ՛ Ռոբերտ Քոչարյանը՝ սեփական թիմով, եւ՛ Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ-ով։ Ասում են, հենց սա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը Վիտալի Բալասանյանի հանդեպ խիստ ընդգծված վերաբերմունք է ցուցաբերում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: