
Քիանու Ռիվզը հայտարարել է Cyberpunk 2077-ի ռելիզի օրը

Կանադացի դերասան Քիանու Ռիվզը Е3 2019 ցուցահանդեսում Microsoft-ի մամուլի ասուլիսի շրջանակում հայտարարել է Cyberpunk 2077 խաղի թողարկման օրը՝ 2020 թվականի ապրիլի 16: Այս մասին հայտնել է «Իգրոմանիա» հանդեսը: Շնորհանդեսի ընթացքում ցուցադրվել է խաղի թրեյլերը, որտեղ նաեւ հայտվել է այն գործող անձը, որին մարմնավորում է Ռիվզը:
Այս պահին արդեն մատչելի է խաղի նախապատվերը: Cyberpunk 2077-ը համակարգչային խաղ է՝ Լեհաստանի CD Projekt Red ստուդիայի կիբեռփանկ ժանրով: Դրա սյուժեն հիմնված է Cyberpunk 2020 սեղանի խաղի վրա: Խաղի գործողությունը տեղի է ունենում 2077 թվականին Կալիֆոռնիայում՝ մտացածին «Գիշերային քաղաքում», որտեղ պայքար է ծավալվում հանցավոր խմբավորումների միջեւ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: