Բաժիններ՝

Գիտնականները գնահատել են Երկրի հետ վիթխարի աստղակերպի բախման վտանգը

Եվրոպայի տիեզերական գործակալությունը նորացրել է այն տիեզերական օբյեկտների ցուցակը, որոնք պոտենցիալ վտանգ են ներկայացնում Երկրի համար։ Ըստ ժամկետի ամենամոտ միջադեպը համարվում է Երկրի հնարավոր բախումը 2006QV89 աստղակերպի հետ: Գործակալության մասնագետների գնահատմամբ՝ դա կարող է տեղի ունենալ այս տարվա սեպտեմբերի 9-ին:

Այդ իրադարձության հավանականությունը մեկ շանսն է յոթ հազարից: Այժմ աստղակերպը գտնվում է Երկրից մոտավորապես 6,7 միլիոն կիլոմետր հեռավորության վրա: 2006QV89 աստղակերպի երկարությունը 109 մետր է եւ լայնությունը 48,5 մետր: Այդ երկնային մարմինն արդեն մի քանի անգամ թռել է Երկրի մոտով 50-ական, 60-ական, 70-ական եւ 80-ական թվականներին:

Հաջորդ անգամ աստղակերպը մոլորակին կմոտենա 2032 թվականին: Պոտենցիալ սպառնալիքների ցուցակը գլխավորում է 2010RF12 աստղակերպը: Փորձագետները ենթադրում են, որ Երկրի հետ երկնային մարմնի վտանգավոր մերձեցումը տեղի կունենա 2095 թվականին, բախումների հավանականությունը մեկ շանսն է 16-ից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս