57-ամյա տղամարդը մարտական նռնակ է պայթեցրել Վեդիի քաղաքապետարանում. մի ամբողջ սենյակ ավերվել է. Shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 9-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ այսօր՝ հունիսի 9-ի գիշերը Արարատի մարզում ժամանակավորապես բնակվող 57-ամյա Պետիկ Ամիրխանովը Վեդու քաղաքապետարանում մարտական նռնակ է պայթեցրել:
Ոստիկանները տաք հետքերով Պ. Ամիրխանովին հայտնաբերել են Վեդի քաղաքից, ով բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին: Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ գիշերը մարտական նռնակը ինքն է նետել Վեդիի քաղաքապետարանում գործող Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության ներսը՝ ապակին կոտրելուց հետո:
Բարեբախտաբար, պայթյունի հետևանքով տուժածներ չկան, սակայն ներսի գույքը ամբողջովին վնասվել է:
Կայքի փոխանցմամբ, նշված շենքում տեղակայված է Արարատի մարզի դատախազության Վեդու նստավայրը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժինը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Վեդիի սպասարկման գրասենյակը, Արտաշատի տարածքային հարկային տեսչության Արարատի տարածքային բաժինը, Վեդու հաշվապահական հաշվառման գրասենյակը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 25-րդ բաժինը և մի քանի կառույցներ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: