«Ես չէի էլ կարող պատկերացնել, որ երկրի դե ֆակտո վարչապետը կառավարության նիստի մակարդակով կսկսի այդ գաղտնի օպերացիան». Արթուր Դանիելյան
Քիչ առաջ ավարտվեց «Ադեկվատ» հասարակական կազմակերպության հրավիրած մամուլի ասուլիսը: Հիշեցնենք, որ այն նվիրված էր «Ադեկվատ» ՀԿ փոխնախագահ, «Ադեկվատ» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ազատ Ադամյանի հետ առավոտյան՝ լուսադեմին տեղի ունեցած միջադեպին: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում հասարակական կազմակերպությունը ևս մեկ անգամ հերքեց միջադեպին վերաբերվող ոստիկանության հայտարարությունը, նշելով, որ այն իրականությանը չի համապատասխանում։ Ոստիկանությունը պարզաբանման մեջ, մասնավորապես, նշում էր.
«ԶԼՄ-ներում տեղեկատվություն է տարածվել, թե Գառնիում հարձակվել են «Ադեկվադ» հ/կ-ի անդամ Ազատ Ադամյանի վրա: Ահազանգին արձագանքելով՝ ոստիկանությունից անմիջապես կապ են հաստատել Ադամյանի հետ, որը հայտնել է, որ նման բան չի եղել, ինքը այս պահին չի կարող գալ ոստիկանություն և խոստացել է, որ առաջիկայում անպայման կներկայանա՝ բացատրություն տալու: Չնայած դրան՝ հրապարակման հետ կապված ստուգումները շարունակվում են:»:
Ասուլիսի ընթացքում Հ/Կ-ի ղեկավար Արթուր Դանիելյանը անդրադարձավ երեկ «Ադեկվատի» 13 անդամների՝ այդ թվում նաև իր ձերբակալությանը, նշելով, որ այդ գործողության մասին նրանք նախապես տեղեկություն ունեցել էին.
«Մենք ունեինք տեղեկություն, որ սա նախապես պլանավորած է: Ասեմ ավելին, մեզ այդ տեղեկությունը հայտնել էին մինչև Նիլոլ Փաշինյանի հայտնի ելույթը սևազգեստ անձանց մասին: Ինձ ասել էին, որ նման օպերացիա տեղի է ունենալու: Ես չէի էլ կարող պատկերացնել, որ երկրի դե ֆակտո վարչապետը կառավարության նիստի մակարդակով կսկսի այդ գաղտնի օպերացիան: Բայց, փաստը մնում է փաստ, այո, նա մեկնարկը տվեց և այն, ինչ տեղի է ունենում այդ պահից սկսած ինչ-որ գործողության փուլեր են: Գործողություն, որի տրամաբանությունը ես մինչ օրս դժվարանում եմ հասկանալ»,- ասաց Արթուր Դանիելյանը:
«Նույն գործողության, նույն շղթայի մեջ է նաև այն, ինչ տեղի ունեցավ այսօր՝ վառ առավոտյան, Գառնիում»,- անդրադառնալով առավոտյան «Ադեկվատ» ՀԿ փոխնախագահ Ազատ Ադամյանի հետ տեղի ունեցած միջադեպին` նշեց Ա. Դանիելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Մամլո ասուլիս` «Ադեկվադ» ՀԿ փոխնախագահի վրա հարձակման փաստով:
Մամլո ասուլիս` «Ադեկվադ» ՀԿ փոխնախագահի վրա հարձակման փաստով:
Gepostet von Ադեկվադ am Sonntag, 9. Juni 2019