Բաժիններ՝

Հայտնի են Խաչատրյանի մրցույթի 1-ին փուլը հաղթահարած դաշնակահարների անունները

Խաչատրյանի միջազգային 15-րդ մրցույթի 1-ին փուլը հաղթահարած դաշնակահարների անունները հայտարարվել են հունիսի 8-ի երեկոյան: Ժյուրիի որոշմամբ 2-րդ փուլ է անցել 13 մասնակից՝ 8 երկրից: Այսպիսով՝ եզրափակիչ հասնելու համար կպայքարեն Այակա Մասեդան (Ճապոնիա), Սյոնգ Հյոն Լիմը (Հարավային Կորեա), Գեն Լին (Չինաստան), Արմեն Սարգսյանը (ԱՄՆ/Հայաստան), Աննա Գրոտը (Ռուսաստան), Ալեքսանդրա Ակիշինան (Ռուսաստան), Ճան Ճենյանը (Չինաստան), Օքսանա Շևչենկոն (Ղազախստան), Հռիփսիմե Աղաքարայանը (Հայաստան), Մյաո Գաոն (Չինաստան), Գայանե Ասլանյանը (Հայաստան), Չուն Վանը (Չինաստան), Պում Պրոմաչարտը (Թայլանդ)։

Ինչպես տեղեկացրին «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից, նշված մասնակիցները մայիսի 9-ին եւ 10-ին ելույթ կունենան մրցույթի 2-րդ փուլում՝ պարտադիր կատարման ծրագրում ներկայացնելով նաեւ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։

Խաչատրյանի միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է։ Մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի համատեղ ջանքերի շնորհիվ։ Մրցույթի գործընկերն է ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս