Երևանում մեքենան բախվել է երկաթբետոնե էլեկտրասյանն ու տապալել այն, կա 3 վիրավոր. Shamshyan.com
Այսօր՝ հունիսի 9-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երաևում: Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 03:25-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 AՍ 708 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 26-ամյա Արամ Գումաշյանը Ծարավ Աղբյուր փողոցի թիվ 66/1 տան և Ֆուտբոլի ակադեմիայի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե էլեկտրասյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով էլեկտրասյունը հիմքից պոկվել է, իսկ վարորդն էլ առաջ ընթանալով՝ բախվել է գազատար խողովակին, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել գազի արտահոսք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման և ընկնելու հետևանքով երկաթբետոնե էլեկտրասյունը փակել է ճանապարհը և երթևեկությունը դարձել է անանցանելի:
Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: