Բաժիններ՝

Մեյը վերհաստատեց Մեծ Բրիտանիայի հանձնառությունը Իրանի հետ միջուկային գործարքին

Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Լոնդոնը եւ Վաշինգտոնը տարբեր տեսակետներ ունեն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ, սակայն հավաստիացրել է, որ երկու երկրներն էլ նույն նպատակն են հետապնդում՝ թույլ չտալ միջուկային զենք հայտնվելկ Իրանում: Այդ մասին նա հայտարարել է հունիսի 4-ին կայացած մամուլի ասուլիսում՝ ամոփոփելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած բանակցությունների արդյունքները, որը պետական այցով գտնվում է Մեծ Բրիտանիայում:

«Այսօր մենք վերստին քննարկեցինք Իրանի ապակայունացնող գործունեության եւ այդ երկրում ատոմային ռումբի հայտնվելը թույլ չտալու խնդրի լուծման շուրջ մեր երկրների համագործակցության կարեւորությունը: Թեեւ Մեծ Բրիտանիան շարունակում է հետեւել միջուկային գործարքին (իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին), ակներեւ է, որ մենք ցանկանում ենք հասնել նույն նպատակին. կարեւոր է, որ Իրանը կատարի իր պարտավորությունները եւ հնարավոր լինի խուսափել էսկալացիայից, որը ոչ մեկի շահերից չի բխում»,-ասել է Մեյը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս