Բաժիններ՝

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Բորիս Ջոնսոնի հետ. Press Association

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 20-րոպեանոց հեռախոսազրույց է ունեցել Պահպանողական կուսակցության առաջնորդի եւ, համապատասխանաբար, Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի թեկնածու Բորիս Ջոնսոնի հետ, սակայն նրանց անձնական հանդիպումը չի կայանա: Այդ մասին հունիսի 4-ին հայտնել է Press Association բրիտանական լրատվական գործակալությունը:

Նրա տեղեկատվության համաձայն, խոսակցությունը «բարեկամական էր եւ արդյունավետ», սակայն արտաքին գործերի նախկին նախարարը մերժել է անձնական հանդիպման հնարավորությունը: Ինչպես իր հերթին ճշտում է ITV հեռուստաալիքը, Ջոնսոնը պետական այցով Մեծ Բրիտանիայում գտնվող Թրամփի հետ չի հանդիպել այն պատճառով, որ երեքշաբթի օրվա համար պլանավորել էր այլ միջոցառում:

Այցի նախօրեին The Sun բրիտանական տաբլոիդին տված հարցազրույցում ամերիկյան վարչակազմի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Ջոնսոնը, որը, հարցումների համաձայն, Դաունիգն-սթրիթ, 10-ի նստավայրն զբաղեցնելու ֆավորիտն է, հիանալի գլուխ կհաներ վարչապետի պարտականություններից Պահպանողական կուսակցության առաջնորդ ընտրվելու դեպքում: ԱՄՆ-ի նախագահը խոստովանել է, որ Ֆորին օֆիսի նախկին ղեկավարը եւ Լոնդոնի նախկին քաղաքագլուխը «լավ տղա է» եւ միշտ էլ դուր է եկել իրեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս