Բաժիններ՝

Դանակահարություն Ապարանում. 2 քաղաքացի հոսպիտալացվել է. Shamshyan.com

Ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 2-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած դանակահարությունների փաստով:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22:50-ի սահմաններում Ապարանի բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել դանակահարված 2 քաղաքացի: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Աշոտ Հայրապետյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Ապարան քաղաքի բնակիչներ, 36-ամյա Արգամ Քոչարյանը և 34-ամյա Սերյոժա Քամալյանը: Երբ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորների վիճակը ծանր է, փաստով սկսել է զբաղվել Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունը, ու արդեն հիվանդանոց ժամանած քննչական խումբը՝ քննիչ Ստեփանյանի գլխավորությամբ, ոստիկանների հետ պարզել են, որ նշված անձինք դանակահարվել են Ապարան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի 24 հասցեում գործող ավտոլվացման կետի դիմաց:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելեու, հանցագործության մասնակից անձի կամ անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս