![](/banners/BeFunky-design.jpg)
Հիասթափված ենք. Ունայ Էմերի
![](https://168.am/wp-content/uploads/2019/05/976628.jpg)
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին Եվրոպայի լիգայի եզրափակչի անհաջողության սկիզբը կապում է բաց թողած առաջին գնդակի հետ:
«Մենք ավելի ուժեղ դարձան այս մրցաշարի ընթացքում, սակայն դա բավարարե չէր: Պետք է շարունակենք աճել, քանի որ «Արսենալ»-ի շատը խաղացողների համար սա առաջին եզրափակիչն էր: Հիասթափված ենք, բայց մեծ քայլ ենք կատարել առաջ»,- ասել է Էմերին:
Մասնագետի խոսքով` «Արսենալ»-ը լավ խաղ ցուցադրեց առաջին կեսում, սակայն հանդիպման ընթացքը բեկեց առաջին բաց թողած գնդակը: «Բաց թողած գնդակից հետո պետք է հանդարտություն ցուցաբերեինք, ինչը` չարեցինք»,-ասել է նա:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակչում «Արսենալ»-ը 4:1 հաշվով պարտվեց «Չելսի»-ն: «Ազնվականները» 5 տարի անց կրկին դարձան Եվրոպայի լիգայի գավաթակիր: