Բաժիններ՝

Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը ԱԺ-ում կքննարկվի հունիսի առաջին տասնօրյակում

ՀՀ կառավարության կողմից առաջարկված Հարկային օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ նախագիծն ԱԺ լիագումար նիստում կքննարկվի հունիսի առաջին տասնօրյակում: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտնեց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթին: Եվ քանի որ շատ են հարցնում, թե երբ է դա լիագումար նիստի օրակարգ մտնելու, ուզում եմ տեղեկացնել, որ զուտ այն պատճառով, որ այս քառօրյան բավականին հագեցած էր, իսկ Հարկային օրենսգրքի փոփոխությունների թեման պետք է բավականին երկար քննարկվեր, որոշվել է, որ դա չներառվի այդ քառօրյայի օրակարգ»,- ասաց Թունյանը:

Նրա խոսքով՝ հունիսի առաջին տասնօրյակի ընթացքում ամենայն հավանականությամբ արտահերթ նիստով այդ հարցը կմտնի լիագումար նիստերի օրակարգ: Թունյանը տնտեսվարողներին հորդորեց հանգիստ լինել, վստահեցրեց՝ օրինագիծը սահմանված ժամկետում ընդունվելու է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս