Բաժիններ՝

«Գահերի խաղի» եզրափակիչ սերիան դիտումների նոր ռեկորդ է սահմանել ԱՄՆ-ում

«Գահերի խաղը» կինոսագայի եզրափակիչ սերիան դիտումների նոր ռեկորդ է սահմանել ԱՄՆ-ում, այն դիտել է ավելի քան 19 մլն մարդ: Այդ մասին  հայտնել է Hollywood Reporter հրատարակությունը:

Ութերորդ եթերաշրջանի վեցերորդ՝ եզրափակիչ սերիան 19,3 մլն դիտում է հավաքել եթերային ցուցադրությունում, ինչպես նաեւ HBO GO եւ HBO NOV հարթակներում: Նշվում է, որ սերիան ռեկորդային է դարձել ոչ միայն տվյալ սերիալի, այլեւ HBO ալիքի համար: Նախորդ ռեկորդը պատկանում էր սագայի նախավերջին սերիային, որը հավաքել էր 18,4 մլն դիտում:

«Գահերի խաղի» եզրափակիչ սերիան HBO հեռուստաալիքը ցուցադրել է մայիսի 19-ին: Մինչդեռ սերիալը դիտածներից ոչ բոլորն են գոհ մնացել սագայի վերջին եթերաշրջանից: Հայտնի էր դարձել, որ «Գահերի խաղի» ավելի քան 1 միլիոն երկրպագուներ HBO-ից պահանջել են վերանկարահանել սագայի ութերորդ եթերաշրջանը:

«Գահերի խաղի» ութերորդ եթերաշրջանը մեկնարկել է ապրիլի 14-ին: Այդ ժամանակվանից երկրպագուները քանիցս իրենց դժգոհությունն են հայտնել սերիաների սյուժեից, ինչպես նաեւ կինովրիպումներից, որոնք թույլ են տվել սերիալի ստեղծողները: Ընդամենը թողարկվել է 73 սերիա:

«Գահերի խաղը» հեռուստասերիալը նկարահանվել է Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» ֆենթեզի-շարքի հիման վրա: Վիպաշարի եւ սերիալի գործողությունը տեղի է ունենում երկու մտացածին մայրցամաքներում, որտեղ մի շարք արիստոկրատական տոհմեր մրցակցում են Վեսթերոսի յոթ թագավորությունների նկատմամբ գերիշխանության համար այն դեպքում, երբ ողջ մարդկությանը ոչնչացում է սպառնում անդրշիրիմյան ուժերի արշավանքի պատճառով: Սերիալի ստեղծողները, որն առավել մեծ ժողովրդականություն վայելողներից մեկն է դարձել պատմության մեջ, «Էմմի» 38 հեղինակավոր մրցանակ է ստացել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս