
«Լացիո»-ն 7-րդ անգամ Իտալիայի ֆուտբոլի գավաթակիր է դարձել

Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչում հաղթեց «Լացիո»-ն:
Իտալիայի մայրաքաղաք Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին «Ատալանտա»-ն և «Լացիո»-ն: Հանդիպման վերջնամասում Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի և Խոակին Կոռեայի գոլերի շնորհիվ «Լացիո»-ն դարձավ երկրի գավաթակիր` իր պատմության մեջ այդ տիտղոսը նվաճելով 7-րդ անգամ:
«Լացիո» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1900 թվականին: