Բաժիններ՝

Երեք տարվա ընթացքում առաջին անգամ դադարել է ներդրումների անկումը համաշխարհային էներգետիկայում

Համաշխարհային էներգետիկայում 2018 թվականին դադարել է ներդրումների անկումը, որը դիտվում էր վերջին երեք տարիներին, դրանք կայունացել են ավելի քան 1,8 տրլն դոլարի մակարդակի վրա, ինչը մոտավորապես համանման է 2017 թվականի ցուցանիշին: Այդ մասին ասված է էներգետիկայի միջազգային գործակալության World Energy Investment 2019 (WEI 2019) տարեկան զեկույցում:

«2018 թվականին համաշխարհային էներգետիկայում ներդրումները կայունացել են այն մակարդակի վրա, որը մոտ է 1,85 տրլն դոլարին երեք տարվա անկումից հետո: Նավթի, գազի եւ ածխի բնագավառում կատարված ներդրումների աճը փոխհատուցվել է հանածո վառելիքով էլեկտրագեներացիայի զարգացման եւ էներգիայի վերականգնվող աղբյուրների վրա ծախսերի նվազեցմամբ: Էներգաարդյունավետության մեջ ներդրումների ծավալը չի փոխվել:

Իսկ էլեկտրաէներգետիկայի սեկտորն արդեն երրորդ տարին անընդմեջ նավթագազայինին գերազանցում է ներգրավված ներդրումների ծավալով»,-ասված է զեկույցում: Ցուցանիշի առավել մեծ աճն արձանագրել է ԱՄՆ-ը՝ արդյունահանման եւ մշակման, հատկապես թերթաքարային նավթի արդյունահանման, ինչպես նաեւ էլեկտրացանցերի զարգացման սեկտորում ներդրումների աճի հաշվին:

Ութեեւ առաջվա պես Չինաստանը դարձել է աշխարհում խոշորագույն ներդրողը էներգետիկայի բնագավառում, ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ խզումն այդ առումով կրճատվել է: ԱՄՆ-ից հետո աճի երկրորդ ցուցանիշն արձանագրել է Հնդկաստանը, իսկ ահա Կենտրոնական եւ Արեւմտյան Աֆրիկայի երկրները պահպանում են թերաֆինանսավորման ռիսկերը էներգետիկայի բնագավառում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս