Բաժիններ՝

Իրանն ԱՄՆ-ի պատժամիջոցների վերականգնմանն ի պատասխան պատրաստվում էմասնակիորեն հրաժարվել միջուկային գործարքից

Իրանը հասկանալ է տվել, որ կարող է մասնակիորեն հրաժարվել 2015 թվականի միջուկային գործարքով նախատեսված պարտավորություններից՝ ի պատասխան այդ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու եւ Թեհրանի դեմ ամերիկյան վարչակազմի պատժամիջոցների վերականգնման: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իրանական ԶԼՄ-ներին:

Չնայած այն բանին, որ միջուկային գործարքից դուրս գալը դրված չէ օրակարգում, Իրանը մտադիր է դադարեցնել իր պարտավորություններից մի քանիսի կատարումը, ԶԼՄ-ներին հայտարարել է իրադրությանը ծանոթ մի պաշտոնյա:

Նա նշել է, որ դրա մասին ոչ պաշտոնական կապուղիներով տեղեկացված են ԵՄ-ի պաշտոնական անձինք:

Պաշտոնյայի խոսքով՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին մայիսի 8-ին հանդես կգա հայտարարությամբ եւ կնշի Թեհրանի հետագա քայլերը, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս