Բաժիններ՝

Լեյբորիստները Brexit-ի գործարքին հավանություն չեն տա առանց հանրաքվի անցկացման երաշխիքների. Guardian

Մեծ Բրիտանիայում ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության պատգամավորները հավանություն չեն տա Եվրամիությունից երկրի դուրս գալու պայմանների վերաբերյալ Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի համաձայնագրին առանց Brexit-ի շուրջը երկրորդ հանրաքվեի անցկացման երաշխիքների տրամադրման: Մայիսի 6-ին այս մասին հայտնել է Guardian թերթը:

Թերթի տվյալներով՝ լեյբորիստների ճամբարում բարձրաստիճան աղբյուրներ հայտարարել են, որ առնվազն 60 խորհրդարանականներ հանդես կգան Եվրոպայի մաքսային միությանն անդամակցության վերաբերյալ՝ թորիներին հնարավոր զիջումների դեմ, եթե երկու կուսակցությունները չհամաձայնեցնեն համաժողովրդական քվեարկության անցկացման անհրաժեշտությունը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է The Sunday Times թերթը, Մեծ Բրիտանիայի վարչապետը պատրաստ է զիջումների գնալու Լեյբորիստական կուսակցությանը եւ երկրի անդամակցությունը Մաքսային միությանը երկարաձգելու մինչեւ 2022 թվականը: Կառավարության ղեկավարը պատրաստվում է ներկայացնելու «Եվրամիության հետ հարաբերություններում համապարփակ, բայց ժամանակավոր մաքսային մեխանիզմի» պլանը, «մեխանիզմ, որը կգործի մինչեւ» Մեծ Բրիտանիայում կայանալիք «հաջորդ ընդհանուր ընտրությունները», որոնք պլանավորված են 2022 թվականի հունիսին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս