Բաժիններ՝

«Ոչ ոք չէր հավատում, որ մենք և «Այաքսը» կխաղանք կիսաեզրափակչում, բայց մենք արժանի ենք». Պոչետինո

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն իր ակնկալիքներով է կիսվել Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակչում «Այաքսի» հետ հանդիպումից առաջ:

«Մենք կիսաեզրափակչում ենք, քանի որ մենք լավ թիմ ենք և ապագայում ուժեղ կլինենք… Մենք հասել ենք այս փուլին, քանի որ մենք շատ լավ խաղացինք, մենք միշտ մի թիմ էինք: Միշտ առաջնահերթ էին թիմային շահերը:

Մենք միշտ պետք է փնտրենք որոշ լուծումներ, բայց մեր ընտրանքների քանակը շատ սահմանափակ է: Բայց վստահություն ցանկացած դեպքում բարձր մակարդակի վրա է: Դա կախարդական երեկո կլինի: Մենք կիսաեզրափակչում կխաղանք մեր նոր մարզադաշտում, ոչ ոք չէր կարող հավատալ կամ պատկերացնել նման բան մի քանի ամիս առաջ:

Դա շատ դժվար կլինի: «Այաքսը» լիովին արժանիորեն է իր տեղը ամրագրել  կիսաեզրափակչում, և մենք սպասում ենք շատ մրցակցային խաղին:

Մրցակցի մարզիչը և ֆուտբոլիստները ֆանտաստիկ աշխատանք են կատարում: Սա մի քիչ նման է մեր պատմությանը: Ոչ ոք չէր հավատում, որ մենք և «Այաքսը» կխաղանք կիսաեզրափակչում, բայց մենք արժանի ենք»,- ասել է Պոչետինոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս