 
                        Պոգբայի խաղակոշիկը վաճառվել է 30 հազար եվրոյով
 
                                    «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի խաղակոշիկները վաճառվել են Փարիզում:
Խաղակոշիկներ, որոնցում 26-ամյա կիսապաշտպանը Ռուսաստանում կայացած աշխարհի գավաթի եզրափակիչում հանդես եկավ Խորվաթիայի դեմ (4:2), վաճառվել են 30 հազար եվրո:
Պոգբան այդ գումարը կփոխանցի Ֆրանսիայի աղքատ շրջաններում ապրող կարիքավոր ուսանողներին:
Բացի այդ, Պոգբայի մարզաշապիկը, որով նա խաղացել է Եվրո-2016-ի 1/4 եզրափակչում՝ Իսլանդիայի դեմ, վաճառվել էր Christie’s աճուրդում 4,000 եվրոյով: 2018 թվականի Աշխարհի գավաթի խաղարկության որակավորման փուլի խաղերից մեկի վերնաշապիկը վաճառվել է 3 հազար եվրոյով:
«Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկը՝ Պոգբայի անունով, վաճառվել է 400 եվրոյով: Ֆուտբոլիստի որոշ մարզաշապիկներ չեն վաճառվել:
Սիրարփի Աղաբաբյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        