Ջոնի Դեփի ընկերուհին Սանկտ Պետերբուրգ Է վերադարձել նրանց սիրավեպի հայտնի դառնալուց հետո
Պապարացիները հասցրել են այս հանգստյան օրերին 23-ամյա Պոլինա Գլենին լուսանկարել Սանկտ Պետերբուրգում զբոսնելիս: Թե երբ է աղջիկը հասցրել տուն վերադառնալ, չի հաղորդվում, բայց, ըստ լուրերի, Պոլինան մասնակցել է պարային միջոցառմանը, որը տեղի է ունեցել ապրիլի 13-ին: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:
Պոլինան հրաժարվել է մեկնաբանել իր հարաբերությունները 55-ամյա Ջոնի Դեփի հետ եւ շտապել է թաքնվել հոր տանը: Լրագրողներին հաջողվել է կարճ խոսակցություն ունենալ 51-ամյա Գենադիի հետ, բայց նա առանձնապես չի տարածվել այդ թեմայի շուրջ: Միայն նշել է, որ հայտնի դերասանի հետ դստեր հարաբերությունները վաղուց արդեն նորություն չեն:
«Ես չգիտեմ՝ երջանիկ է նա, թե ոչ, դա պետք է իրենից հարցնել: Առանց նրա թույլտվության ես հարցազրույց չեմ տա: Նրա անձնական կյանքը միայն իրեն է վերաբերում, ուստի ես ոչինչ չեմ ասի»,- նշել է հայրը:
Դեփի ընկերուհու մայրը՝ 52-ամյա Իրինան, որն ընտանիքից առանձին է ապրում, պաշտպանել է ամուսնուն եւ հայտարարել, որ ոչինչ չի մեկնաբանի: Փոխարենը չի լռել Պոլինայի՝ անունը չհայտնած ընկերը: Նա պատմել է, որ Ջոնի Դեփի հետ աղջիկը ծանոթացել է Լոս Անջելեսում կազմակերպված երեկույթներից մեկի ժամանակ, որոնց նրան հաճախ էին հրավիրում գեղեցիկ արտաքնի եւ մասնագիտական հիանալի հմտությունների համար, հաղորդել է Life-ը: