Բաժիններ՝

Ֆրանսահայ երաժիշտը հայերեն և թուրքերեն երգերով համերաշխության կոչ է հղում երկու ժողովուրդներին

Հայ երաժիշտ Կարոլ Մարկ Բորեն Ֆրանսիայում իր երաժիշտ ընկերների հետ «Mahaleb» անվամբ երաժշտական խումբ է ստեղծել։ Ֆրանսիացի, հույն և հայ երեք երաժիշտներից կազմված խումբը հնչեցնում է անատոլիական տարածաշրջանին բնորոշ հայերեն և թուրքերեն երգեր։

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Կարոլը նշում է, որ իրենց գործունեությունը քաղաքական որևէ ուղերձ չի պարունակում, այն ուղղված է հայ և թուրք հանրությանը համերաշխության կոչ անելուն։ «Ես միայն երաժշտական ուղերձ եմ հղում։ Ինձ համար շատ բնական է խոսել այս երկու լեզուներով՝ թուրքերենով ու հայերենով։ Ես միայն ուզում եմ հաջորդ սերունդներին հաղորդել այս ամենը։ Այս լեզվով երգեր երգելը ինձ համար շատ կարևոր է», – ասում է Կարոլը։

Նա նշում է, որ Թուրքիայում իրենց համերգների ժամանակ շատ լավ ընդունելության են արժանացել, իսկ եվրոպական շրջագայություններին հաճախող հայ և թուրք հանդիսատեսը խորապես հուզել է իրենց։

Կարոլի պապի պապը Բիլեջիքից է եղել, իսկ ինքը ծնվել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում։ Թուրքիա կատարած այցերի ընթացքում հաղորդակցվել է իր արմատներին, սկսել է թուրքերեն սովորել։ Այնուհետև Ֆիանսիայի Լիոն քաղաքում իր ստեղծած խմբի անդամների հետ սկսել է տարածել անատոլիական ժողովրդական երգերը։ «Mahaleb»-ն առաջիկա ամռանը պատրաստվում է թողարկել իր առաջին ձայնասկավառակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930