Շոկոլադակաթնաշոռային աղանդեր՝ բանանով
Բաղադրիչներ
1. Կաթնաշոռ – 200 գ
2. Բանան – 1.5 հատ
3. Շոկոլադ – 110 գ
4. Վաֆլու շերտեր – 2 հատ
5. Կարագ – 60 գ
Պատրաստման եղանակը
1. Մանրացնել վաֆլու շերտերը և խառնել կաթնաշոռի հետ:
2 .Լավ տրորել պատառաքաղով:
3. Շոկոլադը մանրացնել, ավելացնել կարագ:
4. Հալեցնել միկրոալիքային վառարանում:
5. Շոկոլադակարագային զանգվածն ավելացնել կաթնաշոռին:
6. Շոկոլադակաթնաշոռային զանգվածը լցնել սննդային թաղանթի վրա, վրան բանան դնել և երշիկի ձև ստանալ:
7. Դնել սառնարան:
8. Կես ժամ անց 20 գ շոկոլադ քերել և մատուցելուց առաջ ցանել պատրաստի աղանդերի վրա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը